Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ամեն մարդու մի՛ հավատացեք»

«Ամեն մարդու մի՛ հավատացեք»
25.11.2014 | 11:48

«Պահպանիչ» աղոթքի մեջ ասվում է. «Պահպանիչ և հույս հավատացյալների Քրիստոս Աստված մեր, պահիր, պահպանիր և օրհնիր մեր Հայրենիքը ու մեր Սուրբ Եկեղեցին քո սուրբ և պատվական Խաչի հովանու տակ՝ խաղաղության մեջ: Փրկիր մեզ երևելի և աներևույթ թշնամուց։ Արժանի դարձրու մեզ գոհությամբ փառավորել Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս: Ամէն»։
Կասկածելի է բարեհաջող նավարկությունը, երբ օդը պարզ է երևում. վտանգավոր է հիվանդությունը, երբ անվնաս է կարծվում. մահաբեր է դառնում թույնը, երբ իբրև դեղ է մատուցվում։
ՈՒստի միշտ վնասակար ու զգույշ է թշնամին, որը բարեկամի կերպարանք է առնում ու շողոքորթությամբ որսում մեր սրտի գաղտնիքները։
Եթե թշնամին հայտնի լինի, հնարավոր է դիմադրել և հետ մղել կամ փախչել ու ազատվել։ Բայց քանի որ նա իր թշնամությունը ծածկում է բարեկամության քողով, շատ անգամ անպատրաստ գտնելով՝ մեզ գցում է զանազան փորձանքների մեջ:
Սրանք այդ աներևույթ թշնամիներն են, որոնք չափից ավելի վտանգավոր են և շատ անգամ անկարելի է դառնում նրանց դեմ պայքարելը, քանի որ երևացող չեն, չենք տեսնում: Նրանց հաղթահարելու ու նրանց դեմ պայքարելու միակ ճանապարհը մեր հույսը Աստծու վրա դնելն է, որ Նա մեզ պահպանի այդ չերևացող թշնամուց, քանի որ Նա ամեն ինչ տեսնում է ու լսում: ՈՒրեմն կարևոր է, որ մեր աղոթքները ուղղենք Նրան և Նրա օգնությունը խնդրենք:
Երեմիա մարգարեն ասում է. «Նրանք լարեցին իրենց լեզուներն ինչպես աղեղ, ստությունը և ոչ թե հավատքը զորացավ երկրի վրա, որովհետև նրանք չարությունից չարություն գնացին և ինձ չճանաչեցին» (Երեմ. 9:6)։
Զգուշացնող պատվիրան է, որ բոլորս անմոռաց պահենք, թե՝ «Ամեն մարդու մի՛ հավատացեք»։

Տեր Հովսեփ Ա. քահանա
ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ